«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Մեր ամենամեծ բացթողումը նվիրական համայնքի չկայացումն ու մեր ազգային կյանքի անաղարտության խաթարումն է

Մեր ամենամեծ բացթողումը նվիրական համայնքի չկայացումն ու մեր ազգային կյանքի անաղարտության խաթարումն է
05.07.2025 | 15:02

Կուսակրոնությունը և մեր կյանքը

Խոստացել էի անդրադառնալ այս թեմային։ Ասեմ, որ ստեղծված բարդ ու անկանխատեսելի իրավիճակը բերում է մի համոզման` դադարն ու սերն անհրաժեշտություն են։ Քանզի այս հեղհեղուկ ու անկայուն վիճակում բարենորոգ քննարկումը գրեթե անհնար է, էլ չեմ խոսում խորքային ու իմաստասիրական լուծում գտնելու անհնարինության մասին, մինչդեռ այսօր դա խիստ անհրաժեշտ է։ Դեռ Վազգեն վեհափառի ժամանակվանից քննարկվում էր այս հարցը, սակայն այդպես էլ լուծում չտրվեց։ Գուցե ներքին կարգավորումներ առաջադրվել են, սակայն, որքան գիտեմ, հստակ լուծումներ չեն եղել։ Կարծում եմ, եկեղեցու համար այդ պահին ավելի կարևոր էր նոր հիմնադրված պետությանը սատարելը և համայն հայությանը նոր իրողությունների շուրջը համախմբելը։

Իմ կարծիքով, մեր ամենամեծ բացթողումը նվիրական համայնքի չկայացման և մեր ազգային կյանքի անաղարտության խաթարման հարցն է։ Միայն այդ հարցերը լուծելու պարագայում է հնարավոր աստվածային բարենորոգ կարգավորում կատարել ու ապահովել համայն հայերի ուղենիշների ձևավորումը, ինչը կնպաստի նաև մարդկության զարգացմանն ու բարերջանիկ կյանքին` ապահովելով նոր աշխարհակարգի անթերի ձևավորումը։ Իսկ մնացած խոսակցությունները` թե ո'ր եպիսկոպոսը կին ունի, որը` ոչ, կամ ո'ր դարում է երեխա ունեցել, բացարձակապես կապ չունի այս մեծ ու անհրաժեշտ բարեփոխման հետ։

Մի կարևոր բան էլ. այս հարցը քննարկլով` մենք Աստծուց խլում ենք դատաստանի մենաշնորհը` փորձելով հարցը լուծել մարդկային ասպեկտից կամ խմբային շահերից ելնելով։ Որովհետև ասված է` շատ առաջիններ կդառնան վերջին, և շատ վերջիններ կդառնան առաջին։

Այսպիսով, Աստծո հանդեպ խոնարհությամբ ու սիրով և համախմբված մեր սուրբ եկեղեցու շուրջը` նպաստենք մեր լավ հանգրվանին շուտ հասնելուն։ Վերջապես, ո՞ւր ենք գնալու այս խախտված կշեռքով։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 8028

Մեկնաբանություններ